«Օրվա խորհրդի շրջանակներում շատ լոկացիաներ կան, որտեղից կարելի էր Անկախության տոնի ուղերձը հղել, բայց Տիգրանաշենից ավելի հարմատ տեղ չկա»,-Տիգրանաշենում «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախաձեռնած ծառատունկի ժամանակ ասաց, դաշինքի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ Տիգրանաշենի հարցի շրջանակներում բազմաթիվ ուղերձներ կան։«Առաջին՝ Տիգրանաշենը անհերքելիորեն՝ օրենսդրությամբ և պատմական առումով համարվում է հայկական հող և գյուղ։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Տիգրանաշենը Արարատի մարզի գյուղ է։ Հայկական գյուղը Դարձնել թշնամուն ահնձնելու օրակարգ, առնվազն հակահայկական է, այն էլ այն դեպքում, երբ այդ հանձնման օրակարագը բացառապես օտարածին շահերից է բխում։ Այսօր մենք այստեղ կարևորագույն ուղերձն ենք տալիս, որ անկախությունն այն դրսևորումն է, երբ ոչ թե արմատախիլ ես անում քո երկրի որոշակի հատվածներ և ծվեն-ծվեն միակողմանիորեն զիջում ես թշնամուն, այլ, մեր ցույց տված ծառատունկի օրինակով, նոր արմատներ ես ներդնում քո երկրում, հողում»,-հայտարարեց Մելոյանը։
Նա հայտնեց, որ կա այլընտրանքային ճանապարհ՝ զարգացում, ոչ թե հանձնում և դիվանագիտության ու այլ միջոցներով Տիգրանաշենը պետք է զարգացնել, այլ ոչ թե դարձնել խաղարկման առարկա։Նշելով, որ խաղաղությունը բոլորի վերջնանպատակն է՝ սահմանադրական իրավունքի մասնագետն ասաց. «Բայց երբ խաղաղության անվան ներքո հանձնումներ ես իրականացնում՝ այն այլևս խաղաղության գործընթաց չէ, այլ միակողմանի զիջման, որը, ցավոք սրտի, շարունակական է լինելու»։
Նա հիշեցրեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ին փաստաթաղթի ստորագրումից հետո եղել են ՀՀ-ից տարածքային կորուստներ և Արցախի հայաթափում։
Մելոյանը շեշտեց, որ ՀՀ տարածքը կարող է փոխվել բացառապես հայ ժողովրդի կամքով՝ հանրաքվեի արդյունքում, իսկ իշխանություը խուսափում է դրանից։










