Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիրը. Լավրով


Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիրը. Լավրով
Օգոստոս 19 19:26 2024

Գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ (1, 2, 3, 4) պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրա մասին ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Դրանք ընդգրկում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն՝ խնդիրը վերջնականապես և ամբողջությամբ կարգավորելու համար։

Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը։

Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը լիովին պահպաննում է արդիականությունը»,- ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ նշել է Լավրովը: