COP-29-ի անցկացման վայրը չի փոխվի, բայց դրանից մի բան ստանալ հնարավոր է․ Ալավերդյան


COP-29-ի անցկացման վայրը չի փոխվի, բայց դրանից մի բան ստանալ հնարավոր է․ Ալավերդյան
Օգոստոս 19 17:54 2024

Ամենասխալ քայլը եղել է, երբ ՀՀ-ն հրաժարվել է COP-29-ն մեր մոտ ընդունելուց՝ չգիտես ինչի դիմաց, ինչ քիչ նշանակելի միջոցառման համար զիջել է, ինչը կոպիտ քաղաքական, աշխարհաքաղաքական սխալ է, որովհետև ՀՀ-ն այնքան խնդիր ունի՝ անօրինական անազատության մեջ պահվող անձինք։ Այս հարցը ՀՀ պետական մակարդակով պետք է պարբերաբար հնչեցվեր, մինչդեռ, տարօրինակ սառած վիճակում էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ թեև չի կարծում, որ COP-29-ի անցկացման վայրը կփոխեն, բայց դրանից մի բան ստանալ, այդ թվում՝ ապօրինի անազատության մեջ պահվողներին վերադարձնելը հնարավոր է։

«Միջազգային հանրության անդամները կգնան այդ քայլերին, որովհետև դա զարդարում է իրենց՝ որպես մարդասիրական իրավունքի ջատագովներ»,- ասաց Ալավերդյանը։