Հերքում


Հերքում
Մայիս 4 13:16 2024

«Armday.am» լրատվական կայքը հերքում է 2022թ․ փետրվարի 14-ին, ժամը 21:36-ին կայքում հրապարակված՝ «ՔՊ-ական պաշտոնյաների նախկին գործատուների հետհեղափոխական «հաջողությունները». մաս I» հոդվածում տեղ գտած հետևյալ մեջբերումները`

 

 

1.«Դիցուք՝ ԲՏԱ նախկին նախարար, այժմ ԱԺ խոսնակի ԺՊ Հակոբ Արշակյանի պատմությունը: Երկու տարի առաջ կառավարության նիստերից մեկում հավանության արժանացած «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրին նախորդել էին միջգերատեսչական գզվռտոցներ։ Բանն այն է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սեփականացրել ու որպես իր ծրագիր էր ներկայացրել ավելի վաղ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված ու ներկայացված նախագիծը։

 

 

«Որևէ կերպ հիմնավորված չէ մի պետական գերատեսչության կողմից նախաձեռնված ծրագրի շրջանակում մշակված փաստաթուղթը մեկ այլ պետական գերատեսչության կողմից պատճենելու և որպես նոր նախագիծ ներկայացնելու տրամաբանությունը»,-նշված է տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարության ներկայացրած եզրակացության մեջ»։

 

2. «Տրանսպորտի նախարարը, Հակոբ Արշակյանը՝ Կառավարության որոշում է անցկացնել տվել, որով պետությունը Համաշխարհային Բանկից 10 միլիոն դոլար պարտք է վերցնում Հակոբի նախկին գործատուի (National Instruments), Հակոբի սեփական ֆիրմայի (Araxis Engineering) և մի քանի այլ ընկերության հետ Ջրվեժում Ինժիներական քաղաք ստեղծելու համար։ Ծախսերի 50 % պետք է կրի պետությունը՝ ՀԲ վարկի հաշվին, իսկ մնացած 50 % Հակոբ Արշակյանի  նախկին գործատուն, Հակոբ Արշակյանի սեփական ֆիրման և մի քանի այլ ընկերություն», չեն համապատասխանում իրականությանը: