Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան


Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան
Մայիս 15 21:22 2024

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են, որտեղ ամփոփելու են օրը։

Բագրատ Սրբազանը մինչև ելույթը ներկաների հետ Տերունական աղոթքը հնչեցրեց։ Այնուհետև հայտարարեց՝ այսօր շատ բուռն օր է եղել։

«Այսօր հանդիպումներ են եղել կուսակցությունների, «Հայաքվե» նախաձեռնության, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այստեղ են ինձ մոտեցել նաև ասորիների համայնքի ներկայացուցիչները։ Վաղը նորից հանդիպումներ կլինեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Ըստ նրա՝ նպատակն է տեսնել քաղաքական ողջ ներկապնակը։

«Առաջիկա օրերին բոլորը միասին պետք է հանդիպեն և նախանշած ծրագիրը, ուղեցույցը ցանկանում ենք այս շաբաթվա մեջ ավարտել։ Առաջիկա շաբաթվա մեջ կհանդիպենք ու կասենք,թե կոնկրետ ինչ գործողություն ենք անելու»,- ասաց նա։