Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որը Սյունիքի մարզի Շաքի գյուղում կրակել ու ոտքից վիրավորել էր Անի Ավետիսյանին, մարմնական վնասվածքներ պատճառել նրա երեխաներին, Սիսիանի հոսպիտալից հենց դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը։
Այդ մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Համապատասխան պետական գերատեսչությունները, սակայն, չեն մեկնաբանում, թե կոնկրետ որ բուժկենտրոնում է և ինչ վիճակում է ադրբեջանցին։










