Ինսթագրամում շոկի մեջ են. Կեմերովոյի սիրառատ զույգի ողբերգությունը ցնցել է բոլորին, սառը ցնցուղ էր հատկապես Թաթուլի քրոջ հայտարարությունը


Ինսթագրամում շոկի մեջ են. Կեմերովոյի սիրառատ զույգի ողբերգությունը ցնցել է բոլորին, սառը ցնցուղ էր հատկապես Թաթուլի քրոջ հայտարարությունը
Հոկտեմբեր 3 22:13 2026

Ինսթագրամում վերջին օրերի ակտիվորեն քննարկում են Կեմերովայում բնակվող բլոգեր Միլենա Պետրոսյանի ամուսնու՝ Թաթուլի ինքնшuպшնnւթյшն դեպքը։ Թաթուլի ռուս կինը (ազգանունն ամուսնունն է-խմբ.) հաճախ ինսթագրամի իր էջում հրապարակում էր տեսանյութեր՝ ցույց տալով, թե ինչքան երջանիկ, սիրառատ զույգ են։ Ամուսինը հաճախ իրեն հսկա ծաղկեփնջեր ու թանկարժեք նվերներ էր նվիրում։

Զույգին հետևողների համար սառը ցնցուղ էր հատկապես Թաթուլ Պետրոսյանի քրոջ՝ Նարինեի հայտարարությունը եղբոր մահվան պատճառների մասին։

«Հարգելի հետևորդներ, բավ է՝ ինձ ամեն վայրկյան գրեք, թե ի՞նչ է պատահել։ Պատահել է հետևյալը, ձեր հայտնի բոլգերը Կեմերովոյից՝ Միլենա Պետրոսյանն ուղղակի անբարոյական է։ Իմ եղբայրը չի կարողացել դա հանդուրժել, նա չէր կարող ապրել այդ ամենի հետ, քանի որ նրա կինը, նրա երախաների մայրը նրան դավաճանել է իր լավագույն ընկերոջ՝ Արթուրի հետ, որի հետ ընկերություն է արել դեռ մանկապարտեզից սկսած։  Նրանք իմ եղբորն այնպիսի վիճակի են հասցրել, որ ասել է, ես չեմ կարող ապրել այս ամենի հետ։ Ես նրան մեծացրել եմ որպես երեխա, չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Ես նրան ասացի՝ բաժանվի, պետք է ապրես քո երեխաների համար, նրանց հետ զբոսնես, ժամանակ անցկացնես։ Դա մեր վերջին զանգն էր»,-հայտարարել է քույրը՝ նշելով, որ Հայաստանից թռնում է Կեմերովո։

Թաթուլի հոգեհանգիստը նախատեսված է հոկտեմբերի 5-ին։ Քրոջ մեղադրանքներին արձագանքել է բլոգերն իր սթորիում՝ նշելով, որ չի կարող պատմել ճշմարտությունն ամուսնու ընտանիքի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով։

«Ոչ մեկ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել մեր ընտանիքում փակ դռների ետևում։ Ցավոք, դուք լսել եք միայն մի կողմին ու շտապել եք դատողություններ անել։ Թույլ տվեք, ապրել այս ցավը, ինձ ժամանակ է պետք։ Ես մայր եմ ու միայնակ եմ մնացել իմ երկու երեխաների հետ, ես նրանց պետք եմ։ Հիմա ինձ պետք է ուժեղ լինել»։

Թաթուլի քույրը՝ Նարինեն այս արձագանքից հետո կրկին սթորի բաժնում գրել է. «Այն, ինչ ասել եմ, ճիշտ է։ Երբ հրաժեշտ կտամ եղբորս, տեսանյութ կնկարեմ ու կպատմեմ, թե ամեն բան ինչպես է եղել։ Ես գիտեմ, թե ինչ է եղել նրանց տանը։ Նա և այդ ուռոդը պետք է պատասխան տան իմ եղբոր մահվան համար։ Ես կպատմեմ ողջ ճշմարտությունը»։