«Նշանակում է մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք, որը պետք է լուծում ստանա։ Մի իրողության հետ ենք առնչվել, որը պետք ա բացառենք»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցու կողմից ՀՀ սահմանը հատելու դեպքին։
Նա հիշեց, որ 90-ականներին էլ հայկական կողմն էր մտնում հակառակորդի խորը թիկունք և մարդ էին բերում։Հարցին, թե արդյո՞ք կարող է պարզվել, որ այլ ադրբեջանցի ևս եղել է Շաքի գյուղ մտած Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի հետ, Քոչարյանն ասաց․
«Ամեն ինչ հնարավոր է»։Նա նշեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ անվերահսկելի տարածքների վերաբերյալ պատկան մարմինները պետք է որոշակի լուծումներ առաջարկեն։
«Այդքան էլ պատրաստված անձնավորության հետ գործ չունենք, ունեք զինվորական հագուստ հագած Հայաստան ներթափանցած զինվորական ծառայողի հետ»,- ասաց Քոչարյանը։
պատասխանելով հարցին, թե հնարավոր է հայկական կողմը կրկին ադրբեջանցուն հանձնի բաքվին՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ քրեական գործ կա հարուցված և պետք է շարժվել դրան համապատասխան։
«Եթե պետք է հանձնվի, դա այլ խնդիր է, հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում»,-ասաց Քոչարյանը՝ հիշելով, որ երբ ինքը Մեղրիի պարետն էր, գերեվարված ադրբեջանցիներին փոխարինել են Մեղրիի բնակիչների դիերի հետ «և ավելին»։










