Այսօր հանդիպել եմ քաղաքական մի շարք ուժերի, քաղաքական գործիչների, բժիշկների, ինչպես նաև եզդիական համայնքի հետ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Բոլորը իրենց առաջարկները ներկայացրել են, խոսել են, մեկ անձի շուրջ գոյություն ունի ընդհանուր համախոհություն՝ ես չեմ: Աջակցում են՝ խորհրդարանական ընդդիմությունն իր խմբակցություններով, շատ կարևոր մեկ ուժի անուն իրավունք չունեմ այս պահին հայտնելու՝ երևի իրենք կասեն շատ շուտով:
Հանդիպել եմ Սուրեն Սուրենյանցին, «Ապրելու Երկիր» կուսակցության անդամների հետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամների հետ նույնպես, եզդիական համայնքին, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը»,- նշեց նա:
Սրբազանը կատակեց, որ ամբողջ ՔՊ-ն տակից իր հետ աշխատում է: