Երեկվա քամու հետևանքով Երևանում վնասվել են շինությունների տանիքների և պատշգամբների թիթեղյա ծածկեր


Երեկվա քամու հետևանքով Երևանում վնասվել են շինությունների տանիքների և պատշգամբների թիթեղյա ծածկեր
Մայիս 6 08:24 2024

Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։