Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ ծաղրել է Տավուշից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած երթը


Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝  ծաղրել է Տավուշից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած երթը
Մայիս 4 20:36 2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, ով իշխանական քարոզչամեքենայի՝ Հ1-ի մեկնաբանն է, ծաղրել է Տավուշից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած երթը դեպի Երեւան։ «Իսկ Ռադիոտուն մտնելո՞ւ են»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ղազարյանը։ 

Հիշեցնենք, որ երբ 2018-ին Փաշինյանը Գյումրիից երթով հասավ Երեւան, իր թիմակիցների հետ ներխուժեց Ռադիոտուն։ Այս հանցանքը իրավական հետեւանք չունեցավ։