Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ


Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիս 3 22:33 2024

Այսօր  վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում  ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտա 40 հասցեում՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում,

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոց է հնչել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Տեղում՝ Ամերիկյան համալսարանի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա նույնպես առկա են եղել արնանման հետքեր և կրակված 1 գնդակ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։