Տեղ գյուղի տարածքում ադրբեջանական զինուժի առաջխաղացումից հետո հարուցված քրեական գործը փակվել է. գլխավոր դատախազ


Տեղ գյուղի տարածքում ադրբեջանական զինուժի առաջխաղացումից հետո հարուցված քրեական գործը փակվել է. գլխավոր դատախազ
Մայիս 3 21:42 2024

Սյունիքի Տեղ գյուղի տարածքում ադրբեջանական զինուժի առաջխաղացումից հետո հարուցված քրեական գործը փակվել է։ Դրա մասին մայիսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Աննա Վարդապետյանը։

«Վարույթ է իրականացվել, մանրամասն ստուգում է կատարվել։ Հանցանշաններ այդպես էլ չեն հայտնաբերվել։ Վարույթը դադարեցվել է»,- նշել է Վարդապետյանը։

 

Ի պատասխան ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը հարց էր ուղղել գլխավոր դատախազին, հիշեցրել է, որ դեպքից հետո այն ժամանակվա ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը հեռացվել է աշխատանքից։ Պատգամավորը տարակուսանք է հայտնել, որ հանցագործներին այդպես էլ չեն հայտնաբերել։

 

 

Վարդապետյանն արձագանքել է՝ նշելով, որ հանցավոր գործողություններ չեն բացահայտվել: