Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)


Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Մայիս 3 20:33 2024

Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկեց ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը, որին մասնակցում են նաև մարզիկներ Հայաստանից։

 

Մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը վաղաժամ գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Էլչին Էմինովի նկատմամբ և հասավ մինչև 65 կգ քաշայինների մեծահասակների կիսաեզրափակիչ։

 

Կիսաեզրափակչում Վարդանյանը կմենամարտի Շվեդիայի ներկայացուցչի հետ։

 

Տեսանյութը կարող եք դիտել տելեգրամյան մեր ալիքում։