Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում


Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում
Մայիս 2 13:45 2024

Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում։ Դրանք բացատրվում են 2024թ. նախապատրաստման պլանի համաձայն։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Վարժանքների ընթացքում, որոնք իրականացվում են համազորային ուսումնական զորադաշտում, կատարվել են բնական և արհեստական խոչընդոտների հաղթահարման, մարտական մեքենաների կառավարման, պայմանական հակառակորդի դեմ խորքից հարձակման առաջադրանքներ։ Իրականացվել են նաեւ տեղից և շարժման ընթացքում հայտնաբերված թիրախների և զրահատեխնիկայի ոչնչացման առաջադրանքներ։