Նոր փորձությունների դիմագրավելու համար պետք է դիմադրություն 3 մակարդակում. Սաղաթելյան


Նոր փորձությունների դիմագրավելու համար պետք է դիմադրություն 3 մակարդակում. Սաղաթելյան
Ապրիլ 9 19:32 2024

Երկիրը վտանգի մեջ է, Հայաստանի իշխանության ղեկին, այո՛, կանգնած է մի խումբ, որը երկիրը տանելու է նոր փորձությունների, դրանց դիմագրավելու համար պետք է 3 մակարդակներով դիմադրություն՝ Տավուշում, Հայաստանում և ամբողջ սփյուռքում։ ԱԺ-ում տեղի ունեցած հրատապ նիստից հետո հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա արձանագրմամբ՝ այս իշխանության առաջ քառած միակողմանի զիջումների օրակարգին պետք է հակազդեցություն, որն ինչ-որ փուլի պետք է վերածվի համազգային պոռթկումի։

Ինչ վերաբերում է առկա բռնաճնշումներին, ապա Սաղաթելյանը հայտարարել է, որ դրանք իր, իր ընտանիքի, գործընկերների և բոլոր պայքարող քաղաքացիների դեմ շարունակվելու են։ Ավելին՝ առաջիկայում փորձելու են ավելին անել պայքարող մարդկանց նկատմամբ, որովհետև քանի դեռ պայքարող մարդիկ կան՝ Ադրբեջանի ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ են լինելու։ Նիկոլ Փաշինյանը, Սաղաթելյանի բնարոշմամբ, շարժվում է այդ օրակարգով ու նա փորձելու է վախեցնել , բանտարկել, որպեսզի իր ծրագիրը կարողանա ավարտել։