Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ


Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ
Հոկտեմբեր 10 20:18 2026

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ընկերակցությամբ, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Ֆորի հետ, ով պատրաստվում է մասնակցել Ֆրանիսայի նախագահական ընտրություններին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ կուսակցական գործիչներ Ֆրանսիայից և Հայաստանից։

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել Օլիվիե Ֆորին՝ երկարամյա հայանպաստ աշխատանքի համար և արժևորել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության և ՀՅ Դաշնակցության տասնամյակների պատմություն ունեցող ջերմ ու եղբայրական հարաբերությունները։

Օլիվիե Ֆորը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու աշխատանքները հայության համար կենսական հարցերը ֆրանսիական քաղաքական օրակարգում պահելու ուղղությամբ:

Զրուցակիցները տեղեկություններ են փոխանակել իրենց կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների վերաբերյալ։ Տարբեր ոլորտներում քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը ավելի խորացնելու ուղղությամբ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրների միջազգայնացմանն ուղղված քայլեր, որոնցում Օլիվե Ֆորը մշտպես ունեցել է մեծ ներդրում: