Ինչու այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրատեսիլում․ քաղաքագետ


Ինչու այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրատեսիլում․ քաղաքագետ
Մարտ 13 17:17 2024

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ինչու այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրատեսիլում

 

Մեծ գաղտնիք չեմ բացի, որ Եվրատեսիլը քաղաքականացված մրցույթ է, հիմնականում բավականին անհամ երգերով: Ճաշակին ընկեր չկա, դրա համար անցնենք քաղաքականությանը: Երգը և գլոբալիստներին է կարող դուր գալ, և գլուխ բարցրացնող աջերին:

 

Գլոբալիստներ

 

- Հիմա Ուկրաինային գալիս է փոխարինելու Հայաստանը և Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Հայաստանին պետք է բլիթ տալ, նաև ոգևորել Հայաստանի սպառողներին, նաև կոմպենսացիա տալ կորցրած ու դեռ կորցնելիք տարածքների համար:

 

- Բովանդակային առումով ադաթների դեմ պայքարող new ֆեմինիստուհու երգ է, դա էլ է պետք խրախուսել:

 

Հակագլոբալիստներ

 

- Եվրոպայում աջերը ակտիվանում են ու իրենց դուր կգա ֆոլկ երաժշտությունը, ավանդական պատկերները, նաև այն, որ երգվում է ազգային լեզվով, ոչ թե անգլերեն:

 

- Երգի բառերը մի կողմ, բայց տեսարանները ավանդական են, ընդեմ գլոբիստական խառնարանի:

 

- Դուր կգա նաև նրանց, ովքեր հոգնել են Եվրատեսիլի անիմաստ ոճից և դա կարող են համարել ապտակ Եվրատեսիլի ավանդույթներից, ինչպես տարիներ առաջ դրա համար ձայն տվեցին ֆիննական Lordi խմբին»: