Հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի ներկայությունը և՛ տեսնում ենք, և՛զգում. Նիկոլ Փաշինյան


Հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի ներկայությունը և՛ տեսնում ենք, և՛զգում. Նիկոլ Փաշինյան
Մարտ 12 12:12 2024
Հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի ներկայությունը և՛ տեսնում ենք, և՛ զգում, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Դա կա»,- ասաց նա:

Փաշինյանը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում կարևոր բան է տեղի ունենում:
 
«Մենք խոսում ենք իրար հետ, Թուրքիայի նախագահի հետ մենք ունենք երկխոսություն, ինչը շատ բարդ է, բայց շատ կարևոր»,- նշեց վարչապետը:
 
Փաշինյանի խոսքով` տարօրինակ է, որ երկրները, որոնք ընդհանուր սահման ունեն, իրար հետ խոսակցություն չունեն:
 
Վարչապետը կրկին հիշեց, որ սոցցանցերում իրեն թուրքակա սիմվոլներով նկարում էին, ասում էին թուրք:
 
«Բանը հասավ այնտեղ, որ ես ստիպված հայտարարեցի` ինձ  վիրավորելու համար մի ասեք թուրք, որովհետև, ասենք, որ ասեք՝ գերմանացի, ես պետք է վիրավորվե՞մ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց` պետք է առերեսվել այն փաստի հետ, որ Թուրքիան միջազգային մեծ դերակատար է: