Հանձնարարականներ չեմ տվել, ուղիղ չեմ աշխատել հետը. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել Էդմոն Մարուքյանից (Տեսանյութ)


Հանձնարարականներ չեմ տվել, ուղիղ չեմ աշխատել հետը. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել Էդմոն Մարուքյանից (Տեսանյութ)
Մարտ 12 16:01 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե Հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի աշխատանքից դժգոհ է եղել:
 
«Պատճառը, որ Էդմոն Մարուքյանը դուրս է եկել, այն է, որ ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից, ինքն էլ դրա մասին գիտի, ասել եմ իրեն»,- ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նա:
 
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ վերջին հանդիպման ժամանակ Մարուքյանն ասել է, թե Փաշինյանը մի հայտարարություն է արել ու մեջբերել է, ասել է` խնդրահարույց է համարում:
 
«Ասացի` բացառված է, ասացի` գնացեք, այդ հայտարարությունն ուղարկեք ինձ՝ վիդեոյով, ասաց` հա, հղում չստացա, ստացա ինչ-որ տեքստ»,- նշեց վարչապետը:
 
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երկար ժամանակ Էդմոն Մարուքյանին հանձնարարականներ չի տվել, ուղիղ չի աշխատել նրա հետ, աշխատել է միջնորդավորված:
 
«Ինքը հրաժարական է տվել դրա պատճառով, հասկացել է, որ դժգոհ եմ»,- հավելեց վարչապետը: