ԼՂ-ի գործընկերները հակադրվել են, ասել են` չէ, նշաձողը բարձրացնում ենք, որից հետո եղել է այն, ինչ եղել է. Նիկոլ Փաշինյան


ԼՂ-ի գործընկերները հակադրվել են, ասել են` չէ, նշաձողը բարձրացնում ենք, որից հետո եղել է այն, ինչ եղել է. Նիկոլ Փաշինյան
Մարտ 12 14:48 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: «Ո՛չ, ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց նա: 
 
Ինչ վերաբերում է իր նախընտրական խոստումներին՝ պնդեց, թե կատարել է իր տված խոստումներրը:
 
«Կան խոստումներ, կան իրավիճակներ, որոնք փոխվել են իրենց բնույթով, կամ՝ ոչ ամբողջական են մեկնաբանվել», - նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե միջազգային հանրությունը Հայաստանին ասել է` «հարազատնե՛րս, մենք ենք ստեղծել ինքնորոշման իրավունքը»:
 
«Ես ասել եմ՝ չէ, հետո հասկացել եմ, որ այդ ճանապարհը չի կարող շարունակվել, առաջարկել եմ, ասել եմ՝ եկեք նշաձողը իջեցնենք ու ԼՂ-ի ու ՀՀ-ի շուրջ կոնսոլիդացիա կապահովենք: ԼՂ-ի մեր գործընկերենրը հակադրվել են, ասել են` չէ, մենք նշաձողը բարձրացնում ենք, որից հետո եղել է այն, ինչ եղել է», - հավելեց վարչապետը: