Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի. Լինդսի Սնել


Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի. Լինդսի Սնել
Դեկտեմբեր 14 13:27 2023

Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ Այս մասին լրագրող Լինդսի Սնելը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։

«Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա՝ գրառմանը կից հրապարակելով նաև տեսանյութ, որտեղ Հուսեյն Ախունդովին շրջապատել են տասնակ լրագրողներ։