ԵՄ-ն աշխատում է Երևանի ու Բաքվի հետ, որ Բրյուսելում կայանա Փաշինյան-Ալիև հանդիպում


ԵՄ-ն աշխատում է Երևանի ու Բաքվի հետ, որ Բրյուսելում կայանա Փաշինյան-Ալիև հանդիպում
Դեկտեմբեր 14 10:58 2023

Եվրամիությունն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Բրյուսելում ևս մեկ հանդիպում անցկացնելու համար, «Trend» գործակալությանը հայտնել է Եվրոպական խորհրդի աղբյուրը։

«Բրյուսելի գործընթացն ինտենսիվ է, և ԵՄ-ն աշխատում է գործընկերների հետ հաջորդ հանդիպումն անցկացնելու համար»,- ասել է աղբյուրը։

Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Բաքվի և Երևանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունից հետո զինծառայողների փոխադարձ ազատ արձակման վերաբերյալ որոշումը՝ այն անվանելով «քաղաքական երկխոսության աննախադեպ առաջընթաց»։