ԶՊՄԿ-ի պահնորդի ընտանիքը Ախունդովը պատժելու համար կպայքարի միջազգային ատյաններում


ԶՊՄԿ-ի պահնորդի ընտանիքը Ախունդովը պատժելու համար կպայքարի միջազգային ատյաններում
Դեկտեմբեր 13 22:59 2023

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի (լուսանկարում)  ընտանիքը տեղեկացված չի եղել նրան սպանող ադրբեջանցուն հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին։ Այյս մասին Sputnik Արմենիային ասել է նրա փեսան` Զորայր Գալստյանը։

«Լավ է, որ գերիները գալիս են, թող բոլորն էլ գան, բայց այն, որ մեր ընտանիքին ընդհանրապես հաշվի չեն առնում, բարոյական առումով լավ չի»,–ասել է նա։

Փոխանակման մասին տեղեկացել են լրատվամիջոցներից. «անմեղ հայ գերիները` շինծու մեղադրանքներով, փոխանակվում են մարդասպանների հետ»։

Ընտանիքը մտադիր է պայքարել միջազգային ատյաններում, որպեսզի Ախունդովը պատժվի։