Կարծում եմ մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի․ Արթուր Խաչատրյան


Կարծում եմ մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի․ Արթուր Խաչատրյան
Դեկտեմբեր 13 11:48 2023

Ինքս խաղաղության պայմանագրի փաստաթուղթը չեմ տեսել, բայց համադրելով այս իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները, կարծում եմ հստակ է, թե ինչ է գրած այդ փաստաթղթի մեջ։

Այս մաին ԱԺ խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այդ պայմանագիրը խաղաղություն չի բերելու, այն փաստաթուղթը, որն Ադրբեջանը պարտադրելու է Հայաստանին, լինելու է շատ անորոշ ձևակերպումներով, որը Ադրբեջանին հնարավորություն կտա սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել։

ՀՀ իշխանությունները ընկրկել են Ադբեջանի բոլոր պահանջների առաջ»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ հնարավո՞ր է մինչև տավա վերջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Խաչատրյանն ասաց․

«Անկեղծ ասած կարծում եմ  այս 17 օրվա ընթացքում  որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, կամ գոնե՝ հույս ունեմ»։