Բաքվի կողմից գերեվարված Արցախի նախկին ղեկավարների գործով հատուկ քննչական խումբ է ստեղծվել


Բաքվի կողմից գերեվարված Արցախի նախկին ղեկավարների գործով հատուկ քննչական խումբ է ստեղծվել
Դեկտեմբեր 12 13:45 2023

Բաքվի կողմից գերեվարված Արցախի նախկին ղեկավարների գործով հատուկ քննչական խումբ է ստեղծվել Ադրբեջանի գլխավոր դատախազությունում: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևին։

Նրա խոսքով, բոլոր քննչական գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին համապատասխան:

«Ադրբեջանի ժողովուրդն ամբողջությամբ կտեղեկացվի այս հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին։ Մենք դա կապահովենք։ Նախաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան»,-ասել է նա։