Միրզոյանի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստանի ժողովրդավարական ուղու ամրապնդման վերաբերյալ․ Բորել


Միրզոյանի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստանի ժողովրդավարական ուղու ամրապնդման վերաբերյալ․ Բորել
Դեկտեմբեր 12 10:29 2023

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։

Բորելը x-ի էջում գրել է․

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳ նախարարների հետ մտքերի լավ փոխանակում ԵՄ-Հայաստան հարաբերությունների բարելավման և Հայաստանի ժողովրդավարական ուղու հետագա ամրապնդման կոնկրետ ուղիների վերաբերյալ»։