Կարևոր՝ վարորդների համար


Կարևոր՝ վարորդների համար
Դեկտեմբեր 9 16:07 2023

Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված դեկտեմբերի 9-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը:  Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է  բնակիչների ներողամտությունը: