Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Ալիև


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Ալիև
Դեկտեմբեր 9 12:31 2023

«Հիմա, «Ղարաբաղի պորտֆելի» փակումից հետո, կարծում եմ, Հայաստանն ավելի պատրաստ կլինի մեզ հետ համաձայնության գալ, քանի որ Հայաստանին բանակցային գործընթացում ավելի համարձակ լինելուն խանգարող բան այլևս չկա»,- ասել է Ալիևը։

 

«Ադրբեջանական կողմը կգնահատի Հայաստանի վերջին առաջարկները և կմեկնաբանի դրանք։ «Միևնույն ժամանակ, մենք աշխատանքային մակարդակով կապ ենք պահպանում տարբեր պաշտոնյաների միջև և տարբեր ուղիներով: Ես կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Եթե խաղաղության պայմանագիր չստորագրվի, դա շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար: Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը պաշտպանված լինի ցանկացած ռիսկից, և, իհարկե, մենք ցանկանում ենք, որ Հայաստանն այսօր և ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը և ամբողջությամբ հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային հավակնությունից»,- ասել է Ալիևը։