Հարցաքննվել է կացարանում զոհված 15 զինվորի գործով տուժող Լևոն Խառատյանը


Հարցաքննվել է կացարանում զոհված 15 զինվորի գործով տուժող Լևոն Խառատյանը
Դեկտեմբեր 8 21:08 2023

«Հիշում եմ, որ ասացին 5 լիտրանոց շշեր է պետք, որ բենզին գնան ստանան, քանի որ «կանեստր» չկա։ Այդ ժամանակ այդ շշերը հանել, տվել ենք, պարզ էր կտարբերվեր։ Իսկ բենզինի գույնից արդեն երևում է, որ բենզին է, թափանցիկ շշեր էր»,- պատասխանելով փաստաբանի հարցին, թե արդյ՞ոք տարբերվում էին բենզինի տարրաները, ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով տուժող Լևոն Խառատյանը։

Հիշեցնենք, որ այսօր  Գեղարքունիքի մարզի Սևանի նստավայրում  տեղի ունեցավ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով  դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեց գործով տուժող Լևոն Խառատյանը։

2022թ․-ի ձմռանը ջեռուցումն իրականացվել է փայտի վառարանով, իսկ էլեկտրական տաքացուցիչները հիմնականում օգտագործվել է ննջարանները տաքացնելիս։

«Վառարանը զորամասը չէր հատկացրել, ծառայողներից մեկի տնից էին բերել, փայտն էլ բերել էինք հանքից»,- պատմեց Խառատյանը՝ նշելով, որ նախորդ վառարանը հին էր, նորը  ծառայողներից մեկի ծնողն էր տրամադրել։

«Վաշտի հրամանատարը մինչև չասեր մենք չէինք կարող գնալ փայտ բերելու»,- ասաց նա։

Նրա խոսքով ՝ վառարանի համար կոնկրետ պատասխանատու անձ չի եղել, ով նկատել է, որ վառարանում կրակը մարում է, փայտ է գցել կամ նորից վառել։

«Չեմ հիշում դեպք, որ բենզինով և թեփով վառած լինենք։ Եթե մի բան սխալ անում էինք,ենթադրենք կլյուչը սխալ բռնած լինեինք, դեմբելներն ասում էին՝ սխալ ենք անում։ Այսինքն՝ ամեն ինչ մեզ հուշում էին»,- պատմեց տուծողը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։