Տարբեր տրամաչափի իշխանական թութակներ «վատացել են» Սերժ Սարգսյանի այսօրվա հարցազրույցից


Տարբեր տրամաչափի իշխանական թութակներ «վատացել են» Սերժ Սարգսյանի այսօրվա հարցազրույցից
Հոկտեմբեր 17 22:12 2023
Նրանք ընկել են ցնցումների մեջ և հատկապես իրենց կապիտուլյանտական բջիջները սկսել են անկանոն ստատուսներ գրել «ժողովրդավարության» վերաբերյալ Սերժ Սարգսյանի այսօրվա ակնարկից հետո:
Հավանաբար ստանալով ֆաս հրամանը փորձում են ի ցույց դնել նախկինում ժողովրդավարության վիճակը իբր այն համեմատելով այսօրվա «ժողովրդավարության» բաստիոն կոչվածի հետ:
 
Ախր դուք ոնց՞ կարող եք զառանցել մեկ մարդու իշխանության օրոք ժողովրդավարության մասին մի հատ էլ Նախագահ Սարգսյանին մեղադրել ժողովրդավար չլինելու մեջ,երբ իր օրոք առանց ցնցումների եկել եք իշխանության:Կույր էլ չեք էլի ոչ էլ խուլ եք,բայց հիշողության հետ հաստատ խնդիր ունեք:
 
 
Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդավար չէր դուք ինչ գործ ունեք այսօր իշխանության մեջ:
Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդավար չէր դուք ոնց եք այն ժամանակ զբաղվել քաղաքականությամբ:
Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդավար չէր դուք ոնց՞եք հիմնել ձեր գռանտակեր հկները ու տարիներ շարունակ անարգել վայրահաչել նախագահի դեմ:
Մի խոսքով ոնց հասկացանք,ինչքան Սերժ Սարգսյանը խոսի էնքան դուք վատանալու եք ու գուցե խնդրենք նախագահին հաճախ խոսի,որ ձեզ էս վիճակում տեսնենք:
 


loading...