Նռնակով զինված տղամարդը ինքնասպան է եղել


Նռնակով զինված տղամարդը ինքնասպան է եղել
Օգոստոս 20 01:16 2022

Մասիսի քաղաքապետարան նռնակով մուտք գործած անձը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել։ Ուժային կառույցի ներկայացուցիչները, երբ մտել են բանակցելու՝ հնչել է կրակոց։ Ներս մտնելով՝ տեսել են քաղաքցուն՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ «Զինված անձի հետ ոստիկանները բանակցել են, այդ ընթացքում հնչել են կրակոցներ։ Ոստիկանության առաջին տեղակալը մտել է ներս՝ հայտնաբերվել է անձի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով»,- լրագորղների հետ զրույցում մանրամասնեց Ոստիկանության լրատվության աշխատակից Նարեկ Սարգսյանը։ Նա նշեց, որ ոստիկանների շրջանում զոհեր և վիրավորներ չկան։