Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը կրшկել է իր վրա


Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը կրшկել է իր վրա
Օգոստոս 20 00:55 2022

Armday.am-ի տեղեկություններով քիչ առաջ Մասիսի քաղաքապետարան ներխուժած քաղաքացին կրակել է ինքն իր վրա: Մեր տեղեկություններով նա ինքնասպան է եղել: Այս պահին սպասում են դատաբժշկի փորձաքննությանը: Այդպես էլ չպարզվեց, թե ինչու է Էդգար Մարգարյանը մտել քաղաքապետարանի շենք, ինչ էր պահանջում և ինչու ինքնասպան եղավ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի համայնքապետարան , նռնակ նետել քաղաքապետի աշխատասենյակից և անկանոն կրակոցներ արձակել: Պարզվեց, որ զինված անձը Մասիսի ավագանու նախկին անդամ Էդուարդ Մարգարյանն է: