Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած քաղաքացին վնասազերծվել է


Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած քաղաքացին վնասազերծվել է
Օգոստոս 20 00:41 2022

Ուժայիններին հաջողվեց վնասազերծել Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած քաղաքացուն, տուժածներ չկան, հայտնել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։ 

«Զինված անձը վնասազերծված է,տուժածներ չկան....»,- նշել է փոխքաղաքապետը:

 

Հիշեցնենք, որ նռնակով զինված քաղաքացին ներխուժել էր Մասիսի քաղաքապետարանի շենք։ Ուժայինները սկսել էին հատուկ օպերացիա և մտել շենք: