Քաղաքացուն բերման ենթարկեցին Մասիսի համայնքապետարանի մոտից


Քաղաքացուն բերման ենթարկեցին Մասիսի համայնքապետարանի մոտից
Օգոստոս 20 00:24 2022

Մասիսի համայնքապետարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նռնակով համայնքապետարան մտած անձը դեռևս շենքում է, ոստիկանությունը աշխատանքներ է տանում՝ նրան շենքից դուրս բերելու համար, գրում է «Հրապարակ»-ը։

 

Քիչ առաջ համայնքապետարանի մոտից քաղաքացի բերման ենթարկեցին՝ նստեցնելով ավտոմեքենան։ Բերման ենթարկվածը Վարազդատ Մելքոնյանն է։ Ոստիկանությունից ասացին, թե այս պահին որևէ բան չեն կարող ասել՝ ինչու են քաղաքացուն բերման ենթարկում։