Պատերազմի դեմքը... Մղձավանջը, որից շատերը չեն արթնանում...


Պատերազմի դեմքը... Մղձավանջը, որից շատերը չեն արթնանում...
Օգոստոս 19 13:50 2022

«Բայց հիմա կրակը փոխել է ձևն ու էությունը, դարձել է թվային, անտեսանելի ու սառը, ու հենց դրա համար այն ավելի է մոտեցել, մենք բոլորս կրակի ներսում ենք, այն մեզ շրջապատում է ամեն վայրկյան»։

                 «Երբ տունդ վառվում է», Ջորջո Ագամբեն


Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վիրահատարանում այրված տղաներին լուսանկարելիս հիշում էի արցախյան գյուղերը հրադադարից հետո… Տեղեր, ուր կենդանի ամեն բան այրվել էր… Տներն ու մեքենաները։ Հրետանիները։ Ամեն բան։ Հավերը ծառերին էին։ Նռները հասել-ճաքել էին լքված ու այրվող գյուղերում։ Ձայն չկար… Ոչ երեխա կար, ոչ զինվոր։ Կրակից իրենց դիմագիծը կորցրած տները մի քանի ժամից ուրիշի հողում պիտի լինեին…

 

Պատերազմից այրված տունն ու հողը վիրահատարանում մաշկն էր:

 

Տղաները գրեթե բոլոր զինատեսակներից բոցով այրվածքներ և բազմաբեկորային վնասվածքներ էին ստացել: Չորրորդ, նույնիսկ հինգերորդ աստիճանի ջերմային այրվածքը քայքայել էր նրանց մաշկը, վնասել մկանները, հոդերը, ջլերը, նյարդերը, արյան անոթներն ու ոսկորները:

 

Բժիշկները դասական այրվածք չէին ախտորոշում. որոշ զինվորների մոտ  այրվածքաբանական դիմագիծը խեղաթյուրված էր, արտասովոր բարդություններ էին առաջ եկել։ Բազմաթիվ վիրահատություններն ու մաշկի փոխպատվաստման փորձերն ապարդյուն էին: Պատվաստված մաշկը հալվում էր: Խորը փոսերը չէին փակվում, վերքերը շարունակում էին բաց մնալ… Ուլտրամանուշակագույն լամպի լույսի տակ երևում էին կանաչ փայլփլուն հատիկները:

 

Չնայած տեղացի և օտարերկրացի բժիշկների պնդումներին, թե հնարավոր է` քիմիական զենք է օգտագործվել, մինչ այժմ հաստատված որևէ լաբորատոր հետազոտության ամբողջական եզրակացություն չկա

Շուշիի մատույցներ։ Նոյեմբեր, 2020

Գևորգ Գինոսյան, 26

Երկրորդ ավտոն տրաքացրեցին. իմ ընկերներն էդ ավտոյի մեջ էին։ Հեռվից կանգնած նայում էի` ընկերներս ոնց են վառվում… Ոչ մի բան չէի կարա անել, որովհետեւ ավտոյին մոտ գնալ հնարավոր չէր։ էս ավելի ծանր ա, քան այրված լինելը։ Դե վերք ա, վիրավորում ա, ոնց էլ լինի, լավանալու ա, անցնի, բայց էղածը «չի լավանա», ոչ մեկ չի կարա լավացնի..

Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում



loading...