Վիտալի Բալասանյանը դիմել է խաղաղապահներին՝ պահանջելով արգելել ադրբեջանցի եւ այլ երկրների լրագրողների մուտքը՝առանց Արցախի ԱԽ համաձայնության


Վիտալի Բալասանյանը դիմել է խաղաղապահներին՝ պահանջելով արգելել ադրբեջանցի եւ այլ երկրների լրագրողների մուտքը՝առանց Արցախի ԱԽ համաձայնության
Օգոստոս 19 13:00 2022

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը։

Հիշեցնենք, որ Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը տեղեկություն է հրապարակել, որ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբը գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք է հրապարակելու Լաչինից՝ Բերձորից, Աղավնոյից, այլ տարածքներից։

MediaHub.am-ի Արցախյան աղբյուրները տեղեկացրել էին, որ Ֆաթուլաևը իսկապես եղել է Բերձորում, Աղավնոյում, զրուցել է համայանքի բնակիչների հետ, նրան ուղեկցել են ռուս խաղաղապահները, չեն ասել, որ ադրբեջանցի լրագրող է։ Երբ ադրբեջանցի լրագրողը եղել է Աղավնո համայնքում, եղել է նաև ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով MediaHub.am-ի հետ զրույցում նշել էր, որ ադրբեջանցի լրագրողը իսկապես եղել է Արցախում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Արցախի անվտնագության խորհրդի մամուլի խոսնակը տեղեկատվությունը հերքել էր, այսօր արդեն Արցախի ԱԽՔ–ը նման պահանաջով է հանդես եկել։