«Վեցերորդ օրն է՝ դեռ օջախներում այրում ունենք». ԱԻՆ պաշտոնյա


«Վեցերորդ օրն է՝ դեռ օջախներում այրում ունենք». ԱԻՆ պաշտոնյա
Օգոստոս 19 10:00 2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները: «Որոնվողը մեկ հոգի է, մոտավորապես տեղն էլ գիտենք՝ որ մասում պետք է լինի: Հուսով ենք՝ մոտակա ժամանակում ինչ-որ նորություն կունենանք: Խնդիրն այն է, որ վտանգավոր, կախված կոնստրուկցիաներ, պանելներ ունենք, դրանք էլ պիտի հեռացնենք ու աշխատանքը շարունակենք»,- ասել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը: «Բարձր ջերմաստիճան է ներսում եղել, առավոտյան էլ օջախների մարման աշխատանքներ են իրականացվել, այսինքն, վեցերորդ օրն է՝ դեռ օջախներում այրում ունենք»,- հավելել է պաշտոնյան: