Վարչապետը սկանդալի մեջ է հայտնվել մասնավոր խնջույքի պատճառով (տեսանյութ)


Վարչապետը սկանդալի մեջ է հայտնվել մասնավոր խնջույքի պատճառով (տեսանյութ)
Օգոստոս 19 09:52 2022

Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Սաննա Մարինը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ սկանդալի մեջ է հայտնվել մասնավոր երեկույթի պատճառով. գրում է Ria.ru-ն:

Չորեքշաբթի երեկոյան ֆիննական լրատվամիջոցները սկսել են տարածել մասնավոր միջոցառումից տեսանյութ, որում 36-ամյա Մարինը երգում և պարում էր այլ մարդկանց հետ։ Վարչապետը հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է տեսանյութը:

«Ուզում եմ ցույց տալ, որ պաշտոնները զբաղեցնում են սովորական մարդիկ, որոնք սովորական կյանքով են ապրում: Ես ունեմ ընտանեկան կյանք, ունեմ աշխատանք և ունեմ ազատ ժամանակ, որն անցկացնում եմ ընկերների հետ: Մոտավորապես նույնքպես, որքան իմ տարիքի շատ մարդիկ», - ասել է Մարինը:

Ենթադրություններն առ այն, որ խնջույքի ժամանակ թմրանյութ է օգտագործվել, 36-ամյա Մարին մեկնաբանել է այսպես. «Ես թմրանյութեր չեմ օգտագործել, ոչինչ, բացի ալկոհոլից: Ես պարում էի, երգում, զվարճանում, անում էի լիովին օրինական բաներ: Ես նաև չեմ տեսել, որ ուրիշներն այդպես վարվեն(օգտագործեն թմրանյութեր)»:

Տեսանյութում նշվում է «jauhojengi» բառը։ Առօրյա լեզվով  բառը երբեմն վերաբերում է թմրամիջոցներին: Մարինն ասել է, որ ոչինչ չգիտի այդ մասին։

Մարինը խնջույքների պատճառով սկանդալի մեջ է ընկել նախկինում ևս։ Անցյալ տարվա դեկտեմբերին քաղաքական գործիչը կարանտինի ժամանակ այցելել էր գիշերային ակումբ: