ԱԻՆ-ը «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացել


ԱԻՆ-ը «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացել
Օգոստոս 16 13:07 2022

‼️ԱԻՆ - ը «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացել։

 

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

 

«Ներկա պահին երկու տեղում էլ աշխատում են սակրավորների և կինոլոգիական խմբեր։ Տարհանում իրականացվել է «Մետրոպոլիտենի» կայարաններից, իսկ «Զվարթնոցից»` ոչ»,– նշեց Կոստանյանը։

 

?Անհայտ անձը ԱԻՆ քարտուղարության էլեկտրոնային փոստին  նամակ է ուղարկել, որում նշել է, որ ռումբ կա ոչ միայն «Մետրոպոլիտենում», այլ նաև «Զվարթնոց» օդանավակայանում։