«Գոնե ձևի համար մի ցավակցական խոսք չի ասել»․ Փայլակ Ֆահրադյան


«Գոնե ձևի համար մի ցավակցական խոսք չի ասել»․ Փայլակ Ֆահրադյան
Օգոստոս 16 12:20 2022

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրում ողբերգություն է, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրյան Վահագնն անգործության է մատնված։ Նախագահականի կայքում տեղադրված վերջին տեղեկատվության համաձայն նա օգոստոսի 6-ին տնտեսական նիստի է մասնակցել ու վերջ, էլ չկա․․․։

Գոնե ձևի համար մի ցավակցական խոսք չի ասել, որևէ կերպ չի արձագանքել, ինչպես այս, այնպես էլ մինչ այդ կատարվող մյուս իրադարձություններին։ Գոնե Արմեն Սարգսյանը մամուլ էր կարդում ու տեղեկանում։

Ամաչում եմ, որ սրանց նմաններն են մեզ ղեկավար»։