Ալեն Սիմոնյանը, աներձագն ու այլ ՔՊ-ականներ համերգ են գնացել


Ալեն Սիմոնյանը, աներձագն ու այլ ՔՊ-ականներ համերգ են գնացել
Հուլիս 2 09:40 2022

Երևանում տեղի է ունենում համաշխարհային աստղ 50 Cent-ի համերգը, որին անմասն չեն մնացել նաև իշխանական պատգամավորները։

Համացանցում լուսանկար է տարածվել որտեղ երևում է ՔՊ֊ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` տիկնոջ հետ, Աննա Հակոբյանի եղբայրը` ՔՊ֊ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու կինը։

Կադրերից երևում է, որ իշխանականները հանդիսատեսի առաջին շարքերում են։ Նշենք, որ ռեփերի համերգի տոմսերի արժեքը 30 000-300 000 դրամ էր։