Պաղպաղակ, չիփս, փոփքորն. 6 «վնասակար» մթերքներ, որոնք իրականում օգտակար են


Պաղպաղակ, չիփս, փոփքորն. 6 «վնասակար» մթերքներ, որոնք իրականում օգտակար են
Հուլիս 1 01:07 2022

1. Եգիպտացորենի չիփս

 

Բանը նրանում է, որ այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, օրինակ՝ А և Е խմբի վիտամիններ, երկաթ, կալցիում: Սակայն տվյալ մթերքը շատ կալորիական է և չարժե չարաշահել այն:

2. Պաղպաղակ

 

Պաղպաղակը պարունակում է B, C խմբի վիտամիններ, սպիտակուց, կալցիում և այլ սննդարար նյութեր, որոնք օգտակար են մեր օրգանիզմին: Եթե Դուք այն չափավոր օգտագործեք և հաշվեք կալորիաները, ապա կարող եք չանհանգստանալ Ձեր առողջության համար:

3. Փոփքորն

Փոփքորնի հիմնական վնասը հատիկներում չէ, այլ համեմունքներում, հավելումներում, ներկանյութերում, որոնք ավելացնում են հատիկներին: Դրա համար, եթե Դուք ցանկանում եք մաքսիմալ օգուտ ստանալ փոփքորնից, ապա գնեք եգիպտացորենի հատիկները և ինքներդ պատրաստեք:

4. Արագ պատրաստվող լապշա

Պարզվում է, որ լապշայի օգտագործումից վնասը նվազագույնի հասցնելու համար ուղղակի հարկավոր է քիչ ավելացնել դրա համեմունքը: Հենց համեմունքն է պարունակում նատրիումի գլուտամատ և այլ հավելումներ, որոնք կարող են վնասակար լինել օրգանիզմի համար:

5. Դառը շոկոլադ

Շոկոլադը, առաջին հերթին, շատ քիչ է պարունակում շաքար: Երկրորդ՝ այն պարունակում է մեծ քանակության թաղանթանյութ և սպիտակուց: Եվ երրորդ՝ դառը շոկոլադն այնքան կշտացնող է, որ հնարավոր չէ շատ ուտել:

6. Մարմելադ

Իսկական դասական մարմելադը չի պարունակում ավելորդ բաղադրիչներ և հավելումներ: Այս մթերքը պարունակում է դոնդողացնող բաղադրիչներ (պեկտին, ժելատին կամ ագար-ագար), որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար, քանի որ պարունակում են շատ կալցիում, նատրիում, երկաթ, ֆոսֆոր, մագնիում և կալիում:



loading...