Ինչ եղանակ է սպասվում գարնան առաջին օրը


Ինչ եղանակ է սպասվում գարնան առաջին օրը
Փետրվար 28 13:50 2022

 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

 
 

Մարտի 3-4-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Մարտի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 2-4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

 

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ, մարտի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ին կնվազի 6-8 աստիճանով։