Երբ Ռոբերտ Քոչարյանի խոսափողները մեղադրում են իմպիչմենտի գործընթաց սկսելու մեջ Սերժ Սարգսյանին , զարմանալի է։
Այսինքն բորիս մուրազիները , արգիշտի կիվիրյաններն ու այլոք երբ անմիտ խոսում են , հարց է առաջանում , ի՞նչ են նրանք ուզում և ու՞մ են մեղադրում։
Ռոբերտ Քոչարյանի խոսափողները բացահայտ հրաժարվում են որևէ գործընթաց սկսելուց և դրանով ապացուցում են , որ Նիկոլին պահում են իշխանության։
Ամենամեծ ընդդիմադիր ֆռակցիային պարզապես ասում են տվեք ձեր ստորագրությունները այս կամ այն գործընթաց սկսելու համար , իսկ նրանք հրաժարվում են և անմտորեն տալիս են Սերժ Սարգսյանի անունը իբրև թե նա է այս գործընթացը սկսել։
Նախ , գործընթաց սկսողները հրապարակային արտահայտվել են և բոլորս գիտենք , թե ովքեր են, և երկրորդ, ի՞նչ կապ ունի , թե ով է սկսել , մենք փաստում ենք , որ դուք վերապահումներ ունեք Նիկոլի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու և մենք արդարացիորեն ֆիքսում ենք , որ դուք եք Նիկոլին և ՛ բերել , և՛ պահում իշխանության ։