Այս սրբավայրը կծառայի ամուր կամուրջ՝ հոգևոր կյանքը զորացնելու և ազգային արժեքները սերունդներին փոխանցելու գործում. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)


Այս սրբավայրը կծառայի ամուր կամուրջ՝ հոգևոր կյանքը զորացնելու և ազգային արժեքները սերունդներին փոխանցելու գործում. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Մայիս 18 20:44 2025

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդարադաձել է Բելառուսի առաջին հայկական եկեղեցու բացմանը, որի օծման արարողությանը ինքը ևս ընտանիքի հետ մասնակցել է։

«Բելառուսում ապրող մեր հայրենակիցների երկար սպասումն այսօր իրականություն է՝ նորակառույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին բացում է իր դռները հայ համայնքի առջև։

Այս սրբավայրը կծառայի որպես ամուր կամուրջ՝ մեր հայրենակիցների հոգևոր կյանքը զորացնելու և ազգային արժեքները գալիք սերունդներին փոխանցելու գործում։

Թող Աստված պահապան լինի բոլորիս...»։