12 հետաքրքիր փաստ Չարլի Չապլինի մասին


12 հետաքրքիր փաստ Չարլի Չապլինի մասին
Հունվար 26 01:06 2022

1. Չապլինն ամերիկյան կինոյի դարի ամենավառ տղամարդ աստղերի ցուցակում գրավում է 10-րդ հորիզոնականը:

 
 
 

2. Նա տիրապետում էր այն բոլոր մասնագիտություններին, որոնք, այսպես թե այնպես, կապված են կինեմատոգրաֆի հետ: Նա դերասան էր, ռեժիսոր, սցենարիստ, երգահան, մոնտաժի մասնագետ:

3. Բերնարդ Շոուն Չապլինին համարում էր կինեմատոգրաֆի միակ ներկայացուցիչը, ում կարելի է հանճար կոչել:

 

4. Չապլինը երեք «Օսկարի» դափնեկիր է, այդ թվում՝ երկուսը մրցույթից դուրս մրցանակներ են: Մրցանակներից մեկը նա ստացել է «Կինեմատոգրաֆը արվեստի վերածելու» համար:

5. Դերասանի հայրական կողմի տատը գնչու էր, որի համար Չապլինը շատ էր հպարտանում:

6. Չարլի Չապլինը Լոնդոնի Music Hall-ում առաջին անգամ ելույթ է ունեցել 5 տարեկանում. նա փոխարինում էր հիվանդ մորը:

7. Պատանի Չապլինը հազվադեպ էր դպրոց հաճախում և մոր հոգեբուժական հիվանդանոցում հայտնվելուց հետո գումար էր աշխատում յուրաքանչյուր վայրում, որտեղ հնարավոր էր. նա թերթ էր վաճառում, աշխատում էր տպարանում և նույնիսկ բժշկի օգնական էր:

8. 14 տարեկանում Չապլինը ստանում է իր առաջին դերը թատրոնում. անգրագետ պատանին չի կարողանում կարդալ տեքստը և սովում է բառերը միայն եղբոր օգնությամբ:

9. «Փոքրիկ թափառաշրջիկի» կերպարը հորինել է հենց Չապլինը:

10. Իր առաջին ինքուրույն ֆիլմը Չապլինը նկարահանել է, երբ եղել է 25 տարեկան:

11. Չապլինը եղել է իր ժամանակի ամենաթանկ վարձատրվող դերասանը. նրան հաջողվել է ստուդիայի հետ 1 միլիոնանոց պայմանագիր կնքել:

12. Չապլինն ընկերություն է արել խուլ նկարչի հետ, ով օգնել է դերասանին հղկել մնջախաղի հմտությունները: