Իշխանական էլիտան այսօր քեֆի է, ամուսնանում է ՔՊ-ական, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանի հարսանիքը «Փարավոն» ռեստորանում է տեղի է ունենալու Պապիկյանի հարսնացուն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանն է: Զույգի պսակադրությունը կայանալու է Գառնիում։
Հրավիրված են իշխանության տարբեր ներկայացուցիչներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։ Հարսանիքի գլխավոր հյուրն էլ Նիկոլ Փաշինյանն է։
Նշենք, որ Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արձակուրդում է գտնվում։ Նա երեկ հարսնացուի հետ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Արձակուրդում գտնվող Պաշտպանության նախարարը իր հետ ՊՆ-ի լուսանկարիչներին էլ էր տարել, որպեսզի ոչ պաշտոնական այցը տարբեր «ռակուրսներից» լուսանկարվեր։
Սոցիալական ցանցերում այդ հանգամանքն առաջադրել էր բազմաթիվ օգտատերերի կոշտ քննադատությանը։