Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները. բացառիկ տեղեկություններ


Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները. բացառիկ տեղեկություններ
Նոյեմբեր 19 20:56 2024

24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն,  Արգիշտի Քյարամյանի հրաժարականից հետո Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի պաշտոնակատար Վարուժան Ղահրամանյանի անունը: 

Սասուն Խաչատրյանի փոխարեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի անունը: 

Արգիշտի Քյարամյանը կտեղափոխվի Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնին, իսկ ՊՎԾ գործող պետ Ռոմանոս Պետրոսյանը կդառնա ՊԵԿ նախագահ։