Քյարամյանը՝ ՊՎԾ պետ, Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ, Պողոսյանը՝ ՔԿ նախագահ. նոր նշանակումներ կլինեն


Քյարամյանը՝ ՊՎԾ պետ, Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ, Պողոսյանը՝ ՔԿ նախագահ. նոր նշանակումներ կլինեն
Նոյեմբեր 21 16:58 2024
Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Քննչական կոմիտեի  ղեկավարի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անգործ չի մնա։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Քյարամյանը կնշանակվի ՊՎԾ պետ։ Այդ պաշտոնն այս պահին զբաղեցնում է Ռոմանոս Պետրոսյանը, ով, ինչպես ավելի վաղ գրել էր Irakanum.am-ը կնշանակվի ՊԵԿ նախագահ, փոխարինելով այդ պաշտոնում Ռուստամ Բադասյանին։
 
Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին, ապա այս պահին քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Արթուր Պողոսյանի թեկնածությունը։
 
Հիշեցնենք, որ կիրակի գիշերը մեկ sms-ով միանգամից 6 պաշտոնանկություն իրականացրեց գործադիրի կազմում։ Զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Հրաժարական ներկայացրեց նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Irakanum.am